Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարզ չի՞, որ մինչև հիմա գաղտնի է պահվում, ուրեմն հանցագործություն է անում». Սերգեյ Բագրատյան

12:25, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
«Պարզ չի՞, որ մինչև հիմա գաղտնի է պահվում, ուրեմն հանցագործություն է անում». Սերգեյ Բագրատյան

«Պետական սխալ ենք անում, որ փորձում ենք բացահայտել արդեն կայացած իրողությունը, թե ովքեր են իրական սեփականատերերը, մենք ինչո՞ւ աշխատանք չենք տանում հասկանալու համար՝ ինչու են մարդիկ թաքցնում իրենց սեփականության իրավունքը, որտեղ է թաքնված գաղտնիքը, որ այլ երկրում մարդիկ հպարտորեն մատնանշում են, որ իրենք ունեն բաժնեմաս որևէ ընկերությունում, և դա իրենց տալիս է վարկային հնարավորություններ, հասարակության մեջ հարգանքի հնարավորություններ, և հանկարծ ՀՀ-ում բոլոր հանքատերերը ծպտյալներ են: Միգուցե փողերի լվացման մեխանիզմո՞վ են դարձել սեփականատերեր և դրա համար չեն ուզում բացահայտվել՝ հասկանալով, որ հանցագործ ճանապարհով են այդ գումարները բերել այստեղ և մտավախություն ունեն»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում դիմելով Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա վստահեցերեց, որ այս նախագծով հանքարդյունաբերության ոչ միայն նոր սեփականատերերին են բացահայտում, այլ նաև հներին: Այնուհետև, արձագանքելով հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմանը, թե «կողքից ստեղծվում է տպավորություն, որ հանքարդյունաբերությամբ զբաղվում են հիմնականում հանցագործները», Բագրատյանն ասաց. «Մինչև հիմա չի բացահայտվել սեփականատերը, պարզ չի՞, որ մինչև հիմա գաղտնի է պահվում, ուրեմն հանցագործություն է անում, և հենց դա հերիք է, որպեսզի համարենք հանցագործություն»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հարցրեց, թե արդյոք նախարարությունն ապօրինի դուրս հանված միջոցների վերաբերյալ որևէ հետազոտության արդյունքներ ունի՞, Վ. Գևորգյանը նշեց, որ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի կամ արտահանված միջոցների վերաբերյալ որևէ հետազոտություն չեն իրականացվել:

Հիշեցնենք, որ այսօր Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

6643 | 0
Facebook