Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի Դաշտ գյուղի դպրոցում բողոքի ակցիա է

10:26, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Արմավիրի Դաշտ գյուղի դպրոցում բողոքի ակցիա է

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում շարունակվում է բողոքի ակցիան, որը սկսվել էր օրեր առաջ։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այս պահին դպրոցի բակում հավաքվել են մեծ թվով երեխաներ և ծնողներ՝ ի նշան բողոքի, և հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։ Նրանք պահանջում են, որպեսզի Արմավիրի մարզպետը չեղյալ հայտարարի մինչ նոր ընտրություններն իր կողմից նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում նույնպես անդրադարձել էր այս խնդրին՝ կոչ անելով Արմավիրի մարզպետ պարոն Մաթևոսյանին լուծում տալ գյուղացիների պահանջին:

3865 | 0
Facebook