Հորդանանում ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հաղորդում է CNN-ը: Զոհերի թվում մեկ երեխա կա:
Զոհված երեխան Մադաբա նահանգից է եղել, նրա ընտանիքը մեքենայով հայտնվել է ջրի տակ: «Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնողական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ հաջողվել է 60 մարդու փրկել, նրանցից 9-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Բացի այդ, մայրուղիները ջրով են ծածկվել, երթևեկությունը դժվարացել է:
Հորդառատ անձրևները չեն դադարում Հորդանանում ուրբաթ օրվանից: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դրանք չեն ավարտվի նաև այսօր:
Ուժգին ջրհեղեղ Հորդանանում