Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Գաջիևի կնոջը՝ Զամիրա Գաջիևային, հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:
Քննարկվում է Ադրբեջան Գաջիևայի արտահանձնման հարցը:
Նշվում է, որ 55-ամյա Գաջիևան բերման էր ենթարկվել անցած շաբաթ Ադրբեջանի խնդրանքով՝ ապօրինի ճանապարհով ձեռքբերված դրամական միջոցների օրինականացման դեմ պայքարի մասին օրենքի շրջանակներում:
Նրա նկատմամբ 2 մեղադրանք է առաջադրվել միջոցների յուրացման համար: Ներկա պահին նրան տեղափոխել են քննչական մեկուսարան:
Հայտնի է նաև, որ Զամիրա Գաջիևային 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությանը հետաքրքրում են նրա միլիոնանոց ծախսերը և Լոնդոնում շուրջ 15 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ անշարժ գույքը: