Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում՝ ինչ սկզբունքով կազմել ցուցակը. «Ժամանակ»

10:00, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում՝ ինչ սկզբունքով կազմել ցուցակը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ-ում անորոշությունը շարունակվում է, և ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի՝ անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, թե ինչ ցուցակ պետք է ներկայացնի կամ ինչ սկզբունքով այն պետք է կազմվի:

Ուրբաթ օրը Ծառուկյանը հանդիպել է կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ և նրանց հանձնարարել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցող թեկնածուներ գտնել:

Հիմա այդ պրոցեսն է, և տարածքային կառույցների ղեկավարները փորձում են մարդիկ գտնել, որ ուզում են ԲՀԿ-ին ձայն բերել, բայց գիտեն, որ պատգամավոր չեն ընտրվելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4392 | 0
Facebook