Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապօրինաբար հատվել է 57 ծառ. նախապատրաստվում են նյութեր

01:10, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ապօրինաբար հատվել է 57 ծառ. նախապատրաստվում են նյութեր

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ս/թ սեպտեմբերի 24-ին և 25-ին ուսումնասիրության ընթացքում պահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի» անտառտնտեսության մասնաճյուղի «Մոտկորի» անտառպետության թիվ 4 պահաբաժնում հայտնաբերվել են ապօրինի հատված թվով 57 տարբեր տեսակի և տրամագծի ծառերի կոճղեր:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հոկտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Վաղինակ Վ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոս ամսվա ընթացքում, տարբեր օրերի, իրեն պատկանող բենզասղոցով «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մոտկորի անտառպետության թիվ 4 պահաբաժնի տարածքում գտնվող «Շորու ձոր» կոչվող հանդամասից ապօրինի հատել է հաճարենի և բոխի տեսակի կանգուն ծառեր, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով և իր ձիով տեղափոխել է «Հախոյի գոմեր» կոչվող հանդամասում գտնվող իր տնակ և օգտագործել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
     Վնասի չափը պարզվում է:
     Նախապատրաստվում են նյութեր:

2849 | 0
Facebook