Խնդրում ենք սպասել...

Միջազգային

911 միլիոն դոլար. Ինդոնեզիան գնահատել է երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը

11:05, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
911 միլիոն դոլար. Ինդոնեզիան գնահատել է երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը

Ինդոնեզիայի՝ բնական աղետների կանխարգելման ազգային գործակալությունը հաշվարկել է սեպտեմբերին Սուլավեսի կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը. այն կազմել է 13,82 ինդոնեզիական ռուփի՝ 911 միլիոն դոլար, հաղորդում է The Jakarta Post-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 2256 մարդ, 4612-ը վնասվածք է ստացել, առանց կացարանի է մնացել ավելի քան 223,7 հազարը:

Բնական աղետը, Ինդոնեզիայի իշխանությունների գնահատականով, վնասել է 68451 տուն, 327 եկեղեցի, 265 դպրոց, 78 գրասենյակ և 362 խանութ:

Նշվում է, որ վերականգման համար երկրին կպահանջվի ավելի քան 10 տրիլիոն ռուփի՝ 658 միլիոն դոլար:

10971 | 0
Facebook