Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք չէ բարձրացնել տրանսպորտի գինը, ես այլ առաջարկներ ունեմ». Պողոս Օղլուկյան

14:50, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Պետք չէ բարձրացնել տրանսպորտի գինը, ես այլ առաջարկներ ունեմ». Պողոս Օղլուկյան

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի վերադարձնել 1998-2001 թվակններին գործող օրենքը, և տրանսպորտը պատկանի քաղաքապետարանին»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում «Ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը՝ նշելով, որ տրանսպորտի գինը բարձրացնելու փոխարեն՝ այլ առաջարկներ ունի: «Մարդիկ կան երկու, երեք տրանսպորտային միջոց են փոխում և կստացվի, որ աշխատավարձի մեկ քառորդը կվճարեն տրանսպորտին»:

Պողոս Օղլուկյանի խոսքերով՝ արդեն նամակ է գրել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քննարկելու իր առաջարկությունները: «Ես շատ առաջարկներ ունեմ և ուզում եմ օգնել այսօրվա կառավարությանը»,- նշեց բանախոսը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես հայտարարել էր, որ դեմ է տրանսպորտի թանկացմանը: «Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա»,- «Ֆեյսբուք»-ում գրել էր Հ. Մարությանը:

4230 | 0
Facebook