Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է՝ կարդալով Արա Գյուլերի մահվան լուրը

17:15, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է՝ կարդալով Արա Գյուլերի մահվան լուրը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրը էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը, գրում է Ermenihaber-ը:

Քոզլուքլուն երկար ժամանակ գլուխը կախել է՝ ջանալով զսպել արցունքները և դժվարացել է նախադասություն կազմել ու ավարտին հասցնել իր խոսքը:

Մի կերպ փորձելով շարունակել եթերը՝ Ֆուաթ Քոզլուքլուն հայացքն ուղղել է իր զրուցակից Ալի Ֆաիք Դեմիրին և ասել «Մահացել է… Չեմ կարող հավատալ: Չէի ուզի այս լուրը տալ»:

Քոզլուքլուն ավելի վաղ՝ օգոստոսի 16-ին, մեծ վարպետի ծննդյան 90-ամյակի օրը, նրան անակնկալ էր մատուցել:

Գյուլերի մահվան կապակցությամբ ցավակցություն էր հայտնել Թուրքիայի նախագահը:

Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է՝ կարդալով Արա Գյուլերի մահվան լուրը
9136 | 0
Facebook