Այս տարվա օգոստոսին Հայասատանի Հանրապետության Առողջապահության նախարարության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության Առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրով Հայաստանին անհատույց տրամադրել է 200 շտապօգնության մեքենա, այդ թվում՝ 65 ռեանիմոբիլ և 135 գծային շտապօգնության մեքենա:
Կառավարության որոշմամբ՝ մեքենաները բախշվել են ողջ հանրապետությունով մեկ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքերով՝ 49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապօգնության ընկերությանը,10-ը՝ Երևանի մի շարք բժշկական կենտրոններին և 131-ը՝ մարզերին:
«Ստանալով բոլորովին նոր և պրոֆեսիոննալ հագեցվածություն ունեցող շտապ օգնության մեքենաներ՝ մարզերում գրեթե ամբողջովին կլուծվեն շտապօգնության հետ կապված խնդիրները»,- իր խոսքում նշել է Արսեն Թորոսյանը: