Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարություն է տարածել

21:20, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարություն է տարածել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները, ինչպես նաև մամուլի առանձին միջոցների որոշ հրապարակումները, տեղեկացնում եմ.

Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչև արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մաս»:

12872 | 0
Facebook