Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ինչքան շուտ ընդլայնենք ու խստացնենք մեր օրենսդրական դաշտը, այնքան օրինապաշտ կդառնա մեր ժողովուրդը». Երջանիկ Աբգարյան

01:15, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
«Ինչքան շուտ ընդլայնենք ու խստացնենք մեր օրենսդրական դաշտը, այնքան օրինապաշտ կդառնա մեր ժողովուրդը». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդը միշտ պահանջողի դերում է: Դա իր իրավունքն է: Կան նաև օրենքներ, որ հենց նույն ժողովրդին պարտադրում են կատարել պետության պահանջները: Բայց արի ու տես, որ քաղաքացիների մի ստվար մասն ամեն օր չի կատարում այս կամ այն օրենքի, ենթաօրենսդրական ակտի, կառավարության որոշման պահանջները: Սա շատ տարածված երևույթ է եղել այլևայլ երկրներում: Սրա դեմ պայքարը որոշակիորեն հաջողվել է միայն այն երկրներում, որոնք ունեցել են խիստ, երբեմն՝ դրակոնյան օրենքներ՝ օր.՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլն: Ի՞նչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ եթե պետության հսկիչ մարմինները չեն կարողանում խանութներից ստանալ ճիշտ հաշվետվություն նրանց առևտրի մասին, որովհետև վաճառողները հսկիչ կտրոն չեն տրամադրել գնորդներին և վերջիններս էլ չեն պահանջել այդ կտրոնը, ապա ե՛ւ վաճառողները, ե՛ւ գնորդները պետք է հավասարապես վարչական պատժի ենթարկվեն օրենքով: Բազմաթիվ այսպիսի երևույթներ կան մեր երկրում, որ պահանջում են երկկողմ պատասխանատվություն: Ինչքան շուտ ընդլայնենք ու խստացնենք մեր օրենսդրական դաշտը՝ այնքան ժամանակի ընթացքում օրինապաշտ կդառնա մեր ժողովուրդը, իսկ բյուջեն էլ չի մնա այս ողորմելի վիճակում»:

| | |
1704 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացի 03:08, 17.10.2018
Օրենքների խստացմամբ հարցերը լուծելը տկարության դրսևորում է։ Ձեր բերած օրինակները հնացած են և կիրառելի չեն մեր դարաշրջանում, նամանավանդ Հայաստանում։ Դրա փոխարեն պետք է լինել կրթված, ուսումնասիրել ավելի ժամանակակից մեթոդներ, խորհուրդ կտամ կարդալ Nudge գիրքը, ուսւմնասիրել ժամանակակից հոգեբանական ու տնտեսական աշխատանքներ, ի վերջո մարդիկ Նոբելյան մրցանակներ են ստացել նման աշխատանքների համար ու դրանք արդեն կիրառվում են բազմաթիվ երկրներում։ Իսկ մեր ԱԺ-ում վերջին մտավորականը որ ունեցել ենք Մեծն Մաեստրոն է եղել։