Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տեսա՞ք որևէ լուսանկար, որտեղ Հենոն ու Յուրան միասին էին, կամ որևէ դրվագ՝ նրանց ջերմ շփումից». Արքմենիկ Նիկողոսյան

03:35, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Տեսա՞ք որևէ լուսանկար, որտեղ Հենոն ու Յուրան միասին էին, կամ որևէ դրվագ՝ նրանց ջերմ շփումից». Արքմենիկ Նիկողոսյան

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէի ուզի Արմեն Գյուլբուդաղյանցի պես տաղանդավոր մարզչին այսպիսի անհարմար վիճակում տեսնել: Ու որքան էլ նա պնդի, թե պարտության ամբողջ մեղքը իրենն է, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս խայտառակության պատճառները ավելի խորն են: Դիցուք, այս օրերին բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին հավաքականի մարզումներից. դուք տեսա՞ք որևէ լուսանկար, որտեղ Հենոն ու Յուրան միասին էին, կամ որևէ դրվագ ֆիքսեցի՞ք նրանց ջերմ շփումից: Դժվար: Սա մանրո՞ւք է: Մանրուք չէ՛: Ու, կներեք ինձ, լավ է, որ պարտվեցինք: Թե չէ, մեր հավաքականի անհաջողությունները լոկ Ռուբեն Հայրապետյանով, Վարդան Մինասյանով կամ Յուրա Մովսիսյանի ներկայությամբ/բացակայությամբ պայմանավորողները դեռ երկար այդ հանգամանքները պիտի նշեին որևէ պատճառ: Ես կարծում եմ, որ հավաքականին թարմացումներ, սուպեր թարմացումներ են պետք: Ֆուտբոլիստներ են պետք, որ երազում են խաղալ հավաքականում, ֆուտբոլիստներ են պետք, որ, կներեք, երազում են միլիոնատեր դառնալ, ու այդ ճանապարհին հավաքականը դիտարկում են որպես շանս: Ի վերջո, Զավեն Բադոյանի, Արտակ Դաշյանի, Վահագն Այվազյանի, Գեղամ Հարությունյանի և ուրիշ ֆուտբոլիստների պես ֆուտբոլիստներ կան մեր տեսադաշտում: Եթե պարտվել, պետք է պարտվել նրանց հետ: Իսկ Արմեն Գյուլբուդաղյանցին պետք չէ քավության նոխազ դարձնել»:

12660 | 0
Facebook