Երկրպագուների հետ հանդիպմանը ներկայացել է միայն Յուրա Մովսիսյանը
03:30, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան -Ջիբրալթար հանդիպումից հետո «Red Eagles» ֆան-շարժման անդամները շարժվել են դեպի Ավանի ֆուտբոլի ակադեմիա` պահանջելով թիմի հետ հանդիպում։ Երկրպագուների հետ հանդիպմանը ներկայացել է միայն Յուրա Մովսիսյանը։