Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան մոխրացել են

21:30, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան մոխրացել են

Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետութունում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վրաստանի հրշեջ-փրկարարները ահազանգից բավականին ուշ են ժամանել դեպքի վայր, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մահացած Ս. Գևորգյանի հարազատներին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Երկրորդ օրն է՝ մահացածի ընկերներն ու հարազատները գտնվում են Վրաստանում և չեն կարողանում դին տեղափոխել Հայաստան:

18149 | 1
Facebook