Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը՝ կազմված 60 երկրներից խոշորագույն ընկերությունների վարկանիշի հիման վրա:
Ինչպես և մեկ տարի առաջ, ցուցակն առաջնորդում է Alphabet հոլդինգը, որը համարվում է Google-ի մայր ընկերությունը:
Երկրորդ տեղում է Microsoft կորպորացիան, երրորդ տեղում՝ Apple-ը:
Չորրորդ տեղում է Walt Disney-ը, հինգերորդ տեղում՝ Amazon.com-ը:
Թոփ-10-յակում են հայտնվել հոնգկոնգյան նավթագազային CNOOC ընկերությունը (վեցերորդ տեղում), գերմանական Daimler-ը (յոթերորդ տեղում) և BMW-ն (իններորդ տեղում):