Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր կհայտարարվի

19:45, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր կհայտարարվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր կհայտարարվի:Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին»,-մասնավորապես, նշել է վարչապետ Փաշինյանը:

Հանրապետության տարածքում կիջեցվեն դրոշները, դրոշի վերևի մասում կամրացվի սև ժապավեն։

4057 | 1
Facebook