Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այսօր՝ ԲՀԿ-ի, վաղը՝ ՀՅԴ-ի հետ. վարչապետի հանդիպումների ֆորմատը կարող է փոփոխվել. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
Այսօր՝ ԲՀԿ-ի, վաղը՝ ՀՅԴ-ի հետ. վարչապետի հանդիպումների ֆորմատը կարող է փոփոխվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ե՞րբ են տեղի ունենալու վարչապետ-ԱԺ ֆրակցիաներ բանակցությունները։ Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Որքան շուտ լինեն բանակցությունները, այնքան՝ լավ»։ Որքա՞ն շուտ։ «Առաջիկա շաբաթների ընթացքում»։ Ի՞նչ ֆորմատով են ընթանալու բանակցությունները՝ վարչապետ-ֆրակցիայի ղեկավա՞ր, թե՞ թիմային։ «Ֆորմատը կորոշվի հընթացս, այն կարող է տարբերվել հանդիպումից հանդիպում»։ Արտախորհրդարանական ուժերի հետ ե՞ւս հանդիպումներ լինելու են։ «Դա կորոշվի ըստ քաղաքական իրավիճակի»։ Դո՞ւք էլ եք նախընտրում հեծանիվով գործի գալու «տարբերակը»։

Երեկ կայացավ Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան առաջին հանդիպումը՝ «Մարիոթում»։ Այսօր, ըստ ամենայնի, կկայանա հանդիպում ԲՀԿ-ի հետ՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով։ Վաղը՝ ՀՅԴ-ի հետ։

Մանրամասները՝ թերթի համարում:

4012 | 0
Facebook