Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանում 3 հայ է ձերբակալվել ներքնազգեստի մեջ կոկաին տեղափոխելու համար

14:55, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
Լեհաստանում 3 հայ է ձերբակալվել ներքնազգեստի մեջ կոկաին տեղափոխելու համար

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային օդանավակայանում 3 հայ է ձերբակալվել, ովքեր ներքնազգեստի մեջ 200-300 գրամ կոկաին են տեղափոխել: Այս մասին հայտնում է Radio Poland-ը:

«23, 35 և 44 տարեկան տղամարդիկ Բարսելոնայից Երևան էին մեկնում: Սահմանապահները նկատել են նրանց կասկածելի պահվածքն ու պահանջել անցնել թմրանյութերի առկայության ստուգումը: Արդյունքում նրանցից մեկի մոտ 200-300 գրամ կոկաին է հայտնաբերվել: Մյուս երկուսի մոտ ևս հայտնաբերվել է 4 փաթեթ կոկաին»,- հայտնում է ռադիոն նշելով, որ թմրանյութը հայտնաբերվել է նրանց ներքնազգեստի մեջ: Նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

12093 | 2
Facebook