Հայաստանի նոր իշխանությունները չեն գիտակցում պատասխանատվությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ «Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի զինված ուժերի հետ, քանի որ հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում»:
«20 տարի Հայաստանը ղեկավարած հանցավոր բռնապետությունը տապալվեց: Հայաստանը ղեկավարում էին մի խումբ ավազակներ, սակայն, ցավոք, նոր իշխանությունը չի գիտակցում իր պատասխանատվությունը՝ հայտարարություններ անելով և քայլեր ձեռնարկելով, որոնք նպաստում են հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությանը»,- ասել է Ալիևը:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանն ու ադրբեջանական բանակը կշարունակեն զարգանալ: