Թուրք ծաղրանկարիչ Ութքու Ջան Աքյոլը Gazeteduvar.com.tr կայքում ծաղրանկար է հրապարակել, որտեղ պատկերել է Էրդողանին, Պուտինին ու Ռոուհանիին՝ Թեհրանում Ռուսաստան-Իրան-Թուրքիա նախագահների մակարդակով եռակողմ գագաթնաժողովից հետո:
Ծաղրանկարում Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին ձեռք ձեռքի սեղմած են, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առանձին կանգնած է՝ շփոթված վիճակով։
Թեհրանի գագաթնաժողովին Սիրիայի հայամարտության հարցում Էրդողանը մեկուսացած էր և համաձայնության չեկավ Իդլիբի հարցում։