Ֆրանսիական Europe ռադիոկայանը հայտարարել է, որ Apple-ի նոր արտադրանքը կներկայացվի սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի թատրոնում:
Նախկինում մի քանի աղբյուրներ ևս մատնանշել են այդ օրը: Հիշեցնենք, սկսած 2012 թվականից ընկերությունը նոր iPhone-ները ներկայացնում է սեպտեմբերի 7-12 ընկած ժամանակահատվածում:
Այս անգամ Apple-ը կներկայացնի 3 նոր iPhone-ներ, բարակ շրջանակներով սմարթ-ժամացույց Apple Watch Series 4 և թարմացված iPad Pro՝ դարձյալ բարակ շրջանակներով՝ առանց Home կոճակի:
Վերջերս հայտնի է դարձել, որ 5,8 դյույմանոց սմարթֆոնը կանվանվի iPhone Xs: