Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ավիահարվածներից Սիրիայում 3 տարում 8 հազար խաղաղ բնակիչ է զոհվել

22:10, ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ.
Ռուսական ավիահարվածներից Սիրիայում 3 տարում 8 հազար խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում ռուսական ավիահարվածների պատճառով 3 տարում զոհվել է ավելի քան 8 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 10 հազար զինված խմբավորման անդամ: Այս մասին, ըստ BBC-ի, հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը: Աղբյուրը նշել է, որ օրերս ռուսական կողմը նմանատիպ հաշվետվություն է ներայացրել, սակայն չի հստակեցրել իր զոհերի ու խաղաղ բնակիչների շրջանում զոհվածների թիվը:

Այնինչ 2015-ից ի վեր սիրիական պատերազմի բովով անցել է ավելի քան 63 հազար ռուս զինվոր: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների՝ նրանցից ավելի քան 80-ը զոհվել է, ռուսական կողմը կորցրել է նաև 7 ինքնաթիռ և 6 ուղղաթիռ:

7475 | 0
Facebook