Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները

11:30, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները

ԱՄՆ-ն պետք է վերսկսի Իրանի հետ բանակցություններն ու վերադառնա միջուկային համաձայնագրի քննարկմանը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Համիդ Աբու Թալեբին:

Նրա խոսքով՝ Իրանի հանդեպ թշանմության հաղթահարումն ու հարգանքը երկխոսության համար պարտադիր քայլեր են:

Ավելի վաղ Թեհրանի հետ բանակցությունների վերսկսման մասին խոսել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա Իրանին առաջարկել էր «իրական գործարք» կնքել:

5891 | 0
Facebook