Մեծ Բրիտանիայում մահացել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորված 44-ամյա Դոն Ստերջեսը, հաղորդում է Sky News-ը` հղում անելով ոստիկանությանը:
Իրավապահներն արդեն սկսել են հետաքննությունը:
Սքոթլենդ Յարդի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` կինը մահացել է հուլիսի 8-ի գիշերը հիվանդանոցում:
Ինչպես նաև հաղորդվում է, որ թունավորման նոր դեպքից տուժած մյուս` 45-ամյա բրիտանացի տղամարդը գտնվում է հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ բրիտանական մամուլը գրել էր այն մասին, թե ինչի շնորհիվ «Նովիչոկ»-ով թունավորումից հետո ողջ մնացին Սկրիպալները: