Անկարայում անձրևների հետևանքով առաջացել են ուժգին հեղեղումներ, որոնց հետևանքով տուժել է 6 քաղաքացի: Ամենաշատը տուժել է Մամակ շրջանը, մի քանի փողոցներում երթևեկությունը կասեցվել է, ջրով են լցվել շինությունների ստորին հարկերը:
Ուժգին կայծակի հետևանքով 12 թուրք դրոցական է հոսպիտալացվել: Նրանք ծառի տակ հանգստանալիս են եղել, երբ կայծակը հարվածել է ծառին:
Ըստ օդերևութաբանների՝ հորդառատ անձրևները դեռ կշարունակվեն: