Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել են Պուտինի և Մեդվեդևի եկամուտները

21:05, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Հրապարակվել են Պուտինի և Մեդվեդևի եկամուտները

2017թ. արդյունքների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտն աճել է 10 միլիոն ռուբլիով և հասել 18,7 միլիոնի: Այս մասին վկայում է Կրեմլի կայքում տեղակայված՝ պետության ղեկավարի եկամուտի մասին հռչակագիրը:

Lenta-ի հաղորդմամբ՝ ցուցակից հանվել է 1500 քառ. մ տարածով հողատարածքը, որի մասին ամեն տարի Պուտինը զեկուցում էր:

Մնացած անշարժ գույքը տեղում էր. 77 և 153 քառ. մ տարածքով բնակարաններն ու 18 քառ. մ տարածքով ավտոտնակը, ГАЗ М-21, «Нива» ավտոմեքենաներն ու «Скиф» կցասայլը:

Իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2017թ. վաստակել է 8,5 միլիոն ռուբլի, ինչը 21 հազարով ավելի քիչ է, քան 2016թ., անշարժ գույքից նշված է՝ 40 տարով վարձակալված հողատարածք և բնակարան 367 քառ. մ տարածքով, ինչպես նաև ГАЗ-20 և ГАЗ-21 մեքենաներ: Իսկ նրա կնոջ՝ Սվետլանա Մեդվեդևայի եկամուտը կազմել է 0 ռուբլի, նա ունի Volkswagen Golf մեքենա:

8960 | 1
Facebook