Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի առաջին րոպեները և դիմել ողբերգության ականատեսներին:
Ականատեսներին ուղղված ուղերձը հրապարակվել է ՌԴ ՔԿ-ի YouTube-յան ալիքում: Քննիչները հրապարակել են նաև տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, որոնցում երևում է, թե ինչպես են այցելուները վազում բատուտի կենտրոնից. քննության վարկածով՝ հենց այնտեղ է բռնկվել հրդեհը:
Ինչի՞ց է սկսվել Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհը. նոր տեսագրություն է հրապարակվել