Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վարձակալած բնակարանի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է տանտիրոջ մումիան

02:05, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
Վարձակալած բնակարանի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է տանտիրոջ մումիան

Սանկտ Պետերբուրգի բնակչուհին վարձակալած տանը վերանորոգում իրականացնելու ժամանակ խորդանոցում հայտնաբերել է տղամարդու մումիա, հայտնում են իրավապահ մարմինները: Դիակի գլխին փաթաթած է եղել պոլիէթիլենային տոպրակ, մարմինը պատված է եղել մոնտաժային փրփուրով ու աղբով:

Աղջիկը բնակարանը վարձակալել է գործակալի միջոցով ու իրական տիրոջը երբեք չի տեսել: Հարևաններն ասել են, որ բնակարանի իրական տերը 53-ամյա տղամարդ է, ով անհետացել է 10 տարի առաջ: Իսկ մինչ այդ ապրել է մի կնոջ հետ, ով էլ հիմա վարձով է տալիս նրա բնակարանը:

Հարուցվել է քրեական գործ, իսկ վարձակալության պայմանագիրը չեղարկվել է:

Աղբյուրը` life.ru
10253 | 0
Facebook