Չինական «Ցզյանսու Սունին» ակումբը պաշտոնանկ է արել իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոյին։ Պաշտոնանկության պատճառը թիմի ղեկավարության և մարզչի միջև տարաձայնություններն են։ Նշենք, որ Չինաստանի առաջնության երեք մեկնարկային տուրում «Ցզյանսու Սունին»-ը երկու պարտություն է կրել։ Թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց ռումին Կոսմին Օլերոյուն։