Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայտնել է, որ կժամանի Երևան:
Բլոգերը նշել է, որ Երևանում կմասնակցի ապրիլի 20-22-ը անցկացվելիք «In Tour Expo 2018» միջազգային տուրիստական ցուցադրությունը:
«Ես մեկնում եմ Երևան՝ մասնակցելու տուրիստական ցուցադրությանը: Կներկայացնեմ «Բաքվում՝ Լապշինի հետքերով» իմ հեղինակային ծրագիրը, Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով թռիչքը, Քուրդահանի բանտում all inclusive պայմաններում հանգիստն ու Բաքվի՝ ծանր հանցանքները քննող դատարանը: Տուրի արժեքը՝ պայմանագրային... կատակ է»,- գրել է Լապշինը: