Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանի

15:20, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Եվրոմիությունն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանի

Եվրոմիությունը մտադիր չէ հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք մտադիր չենք հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ»,- ասել է նա՝ ԵՄ 28 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Մոգերինիի խոսքով՝ ներկայում պետք չէ նոր պատժամիջոցների մասին քննարկումներ ակնկալել, խոսքը միայն Իրանի հետ միջուկային ծրագրի լիարժեք իրականացման մասին է:

6640 | 0
Facebook