Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեք փոխվարչապետ, 17 նախարարություն. ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները

14:40, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
Երեք փոխվարչապետ, 17 նախարարություն. ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները

Խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների փաթեթը, որ ներկայացնում է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Նոր Սահմանադրությամբ ապրիլից Կառավարությունը կազմված է լինելուց վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից: Նախագծով սահմանվել են նաև այն դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, եթե կորցրել է քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները»,- ասել է հիմնական զեկուցողը՝ հավելելով, որ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ:

Նախագծով նաև հստակեցել է կառավարությանը ենթակա մարմիններ շրջանակը, որտեղ 3 նոր մարմիններ են ներառվել՝ պետական արարողակարգի, պետական վերահսկողության և պետական պահպանության ծառայություններ:

ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների փաթեթը
3324 | 0
Facebook