Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անցած շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց

14:05, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Անցած շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց

Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

4643 | 0
Facebook