Անհայտ անձինք հարձակում են գործել Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա, հաղորդում է DW-ն՝ հղում անելով դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղարին:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով ժամը 06:30-ին:
Նախ, հարձակման կազմակերպիչները ծխի ռումբեր են նետել անվտանգության ուժերի աշխատակիցների ուղղությամբ, ապա դեղին, կարմիր և կանաչ գույնի ներկով փաթեթներ՝ շենքի վրա:
Դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղարը հայտնել է, որ դեպքը շատ արագ է տեղի ունեցել, և գերմանացի ոստիկանները չեն հասցրել արձագանքել: Դրանից 10 րոպե անց տարածքը շրջափակվել է և զննվել:
Նա նաև հայտնել է, որ դեսպանատունը դեպքը պարզելու համար արդեն դիմել է Գերմանիայի ԱԳՆ-ին: