Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սվերդլովի շրջանում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխաներ են զոհվել

14:15, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Սվերդլովի շրջանում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխաներ են զոհվել

Ռուսաստանի Սվերդլովի շրջանի Բլագովեշչենսկոե գյուղում

3 մանկահասակ երեխայի դի է հայտնաբերվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանի դատախազությանը:

«Հրդեհի մարման ժամանակ հայտնաբերվել են 2014թ. ծնված տղայի, 2015թ. ծնված աղջկա և մեկ նորածին տղայի (ծնված 2018թ. հունվարին) դիեր: Ծնողներին հաջողվել է դուրս գալ բնակարանից 2012թ. ծնված ավագ դստեր հետ: Նրանց բուժօգնություն են ցուցաբերում»,- հայտնել է դատախազությունը:

Դատախազության տեղեկությունների համաձայն՝ ընտանիքն անբարենպաստ պայմաններում էր ապրում: Հաղորդվում է նաև, որ ծնողները չարաշահել են ալկոհոլը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

5194 | 0
Facebook