Facebook և Twitter հարթակները ոչ բավարար կերպով են իրականացնում Եվրոմիության կանոնները՝ կապված օգտատերերի իրավունքների պաշտպանության հետ: Այս մասին գրում է DPA գործակալությունը՝ հղում անելով Եվրոհանձնաժողովի փաստաթղթին:
Եվրոհանձնաժողովի փաստաթղթում ասվում է, որ Twitter-ը փոխում է հարթակի օգտագործման ընդհանուր պայմաններն առանց այդ մասին օգտատերերին տեղեկացնելու:
Բացի այդ, Facebook-ն ու Twitter-ն առանց օգտատերերին տեղեկացնելու ջնջում են բեռնված կոնտենտը:
Գործակալությունը նշում է, որ օգտատերերի պաշտպանության պատասխանատվությունը կրում են ԵՄ անդամ երկրները, և միայն նրանք կարող են համապատասխան տուգանքներ սահմանել: