Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը». 3 տարի առաջ այս օրը

15:45, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը». 3 տարի առաջ այս օրը

2015 թվականի փետրվարի 12-ի ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ՝ նոր իրավիճակ ստեղծելով քաղաքական դաշտում: «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»,- ասաց ՀՀԿ նախագահը: Ստորև՝ ելույթից մի հատված. «Ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծա­ռուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստա­հաբար նրա շրջա­պատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդի­սանալը իրական վտանգ է: Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդա­րանական վեհա­ժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատ­գամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատ­գամավորների, հարցերը: Այո՛, պատկե­րացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե...
     Սիրելի՛ հանրապետականներ, տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրու­թյունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համ­բերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղու­թյուն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողու­թյունները պար­զունա­կության աստի­ճանի հասցրած ներկա­յացնել, և ինչ-որ բան չի ստաց­վել: Սխալվել եմ...»:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությանն ի պատասխան՝ հաջորդ օրը հրապարակվեց ԲՀԿ առաջնորդի ելույթը: Անդրադառնալով իր հասցեին հնչած անձնական վիրավորանքներին՝ Ծառուկյանն ասաց, որ «չի իջնելու նման ցածր մակարդակի». «Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին»,- մասնավորապես ասել էր Գագիկ Ծառուկյանը:

15830 | 24
Facebook