iBoot անվանմամբ iOS համակարգի կոդ է հայտնաբերվել: iBoot-ը գործընթաց է, որը ծանրաբեռնում է բջջային օպերացիոն համակարգը: Այն հայտնաբերվել է GitHub պլատֆորմում: Եվ չնայած այն նախատեսված է հնացած ОС iOS9.3-ի համար, տվյալ կոդի մեծ մասը կարող է գտնվել նաև ժամանակակից iOS 11-ի վրա, գրում է Motherboard-ը:
Նշվում է, որ GitHub-ում ֆայլերի մի մասը բացակայում է: Այդ իսկ պատճառով կոդի ամբողջական տարբերակն անհնար է վերականգնել: Սակայն, ըստ մասնագետների, ոչ լիարժեք տվյալների հետ կարելի է աշխատել և հայտնաբերել օպերացիոն համակարգի խոցելիությունը:
Հայտնի է, որ Apple ընկերությունը պատրաստ է խոցելիության հայտնաբերման համար մինչև 200 հազար դոլար վճարել: