Սա 290 աշակերտ ունեցող դպրոցի արտաքին տեսքն է, ներս չմտա, արդեն պարզ էր։ Դրսում կանգնած մի քանի ծնող ասացին, որ բովանդակությամբ լավ դպրոց է, դեմ չեմ, բայց յուրաքանչյուր մանկավարժ պետք է իմանա, որ երեխայի կրթություն ստանալու պահանջը առաջինը չէ, այլ` հինգերորդը, իսկ այս պահանջին նախորդում են ընտանիքում լինելու, հոգատարությամբ շրջապատված լինելու, կուշտ լինելու, տեղը տաք ու բարեկարգ լինելու, շրջապատող մթնոլորտը` նվազագույնը ոչ ագրեսիվ լինելու պահանջները, այսքանից հետո երեխան կտրամադրվի սովորելուն։ Այնպես որ, դպրոցի բարեկարգ լինելը պարտադիր է։