Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիմ Քերին ռուսական միջամտության պատճառով ջնջել է Facebook-ի իր էջը

10:20, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Ջիմ Քերին ռուսական միջամտության պատճառով ջնջել է Facebook-ի իր էջը

Ամերիկացի դերասան Ջիմ Քերին հայտարարել է, որ ջնջում է Facebook սոցցանցում իր էջն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության պատճառով:

Քերին Twitter-ի իր էջում հայտնել է, որ ջնջում է իր էջը, քանի որ Facebook-ն ընտրությունների ժամանակ ռուսական միջամտությունից շահույթ է ստացել և մինչ այժմ ոչինչ չի անում այդ միջամտությունը կանգնեցնելու համար:

Դերասանը բոլորին կոչ է արել հետևել իր օրինակին՝ հավելելով unfriendfacebook հեշթեգը («հեռացնել Facebook»-ը): Նա նաև Twitter-ի իր էջում տեղադրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի լուսանկարը:

Նշենք, որ Facebook-ում Քերին 5 միլիոնից ավելի հետևորդներ ուներ:

Ջիմ Քերին ռուսական միջամտության պատճառով ջնջել է Facebook-ի իր էջը
8792 | 0
Facebook