Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականները դելֆինին սովորեցրել են հաշվել և նմանակել մարդկանց խոսքը

15:40, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Գիտնականները դելֆինին սովորեցրել են հաշվել և նմանակել մարդկանց խոսքը

Չիլիի և Մադրիդի համալսարանների գիտնականները orca տեսակի 16 տարեկան դելֆինին սովորեցրել են ողջունել մարդկանց, հրաժեշտ տալ և հաշվել:

Փորձարկման ձայնագրությունը նրանք հրապարակել են Proceedings of the Royal Society ամսագրում:

Վիկի անունով կետն իր տեսակի ներկայացուցիչներից առաջինն է դարձել, որը սովորել է կրկնել մարդկանց բառերը:

Նա կարողանում է անգլերենով ասել «ողջույն», «ցտեսություն» բառերը, հաշվում է մինչև երեքն ու արտաբերում ոմն Էմիի անուն:

Գիտնականները դելֆինին սովորեցրել են հաշվել և նմանակել մարդկանց խոսքը
11596 | 0
Facebook