Քրդական ինքնապաշտպանության ուժերի պաշտոնական խոսնակ Ռեյզան Հեդան հայտնել է Հալեպի հյուսիսային շրջանում թուրքական տանկի ոչնչացման մասին, հայտնում է Rbc-ն:
Նրա խոսքով՝ քրդական ձևավորումները շրջափակման մեջ են վերցրել տանկը Աֆրինից ոչ հեռու, որտեղ Թուրքիան հունվարի 20-ից «Ձիթենու ճյուղ» անունը ստացած ռազմական գործողություններ է անցկացնում:
«Մեր զինյալներին հաջողվել է թուրքական տանկ ոչնչացնել, շրջափակել Ռաջու շրջանը»,- ասել է Ռեյզան Հեդան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քրդական «դեմոկրատական ուժեր» շարժումը հայտնել էր Աֆրինում ռազմական գործողությունների ընթացքում թուրք զինծառայողների շրջանում 308 զոհի մասին: