Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երեկ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին նա ասել է Սիրիայի հատուկ գործողությունների ընթացքում առանձնացած զինվորականների պարգևատրման արարողության ժամանակ:
«Դուք գիտեք, որ երեկ Պետերբուրգում ահաբեկչական գործողություն է իրականացվել»,- ասել է Պուտինը:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:
Պուտինը հավելել է, որ Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է «գործել խիստ օրենքի շրջանակներում»: Սակայն, միևնույն ժամանակ, Պուտինը նկատել է, որ իրավապահների կյանքին վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ է ոչնչացնել գրոհայիններին: