Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում տղամարդը սուրբծննդյան հոլովակ նկարահանելուց 1,5 ժամ անց սպանել է կնոջն ու երեխաներին

12:25, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում տղամարդը սուրբծննդյան հոլովակ նկարահանելուց 1,5 ժամ անց սպանել է կնոջն ու երեխաներին

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում բուսակեր խոհարարը որդու հետ սուրբծննդյան հոլովակ է նկարահանել, որից 1,5 ժամ անց սպանել է որդուն, ինչպես նաև 10 ամսական աղջկան և կնոջը, ում հետ գտնվում էր ամուսնալուծության փուլում, գրում է Daily Mail-ը:

Երբ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, տղամարդը փորձել է դիմադրություն ցուցաբերել, սակայն նրան ձերբակալել են:

Հայտնի է, որ նա խոհարար է, նրան հաջողվել է 20 կգ նիհարել այն բանից հետո, երբ որոշել է բուսակեր դառնալ: Ինչպես նաև նա նկահարանվում էր բուսակերության մասին փաստագրական ֆիլմում: Նրա ազգականի խոսքով՝ տղամարդն ընկճախտով էր տառպում: Ազգականը պատմել է, որ դեպքից առաջ տղամարդն իրեն հաղորդագրություն է ուղարկել հետևյալ տեքստով՝ «Քիչ առաջ ես սպանեցի Իրիսին և երեխաներին»:

ԱՄՆ-ում տղամարդը սուրբծննդյան հոլովակ նկարահանելուց 1,5 ժամ անց սպանել է կնոջն ու երեխաներին
24673 | 0
Facebook