Facebook սոցցանցը շուտով կսկսի տեղեկացնել օգտատերերին, թե ով է հրապարակել նրանց դեմքով լուսանկարները, նույնիսկ եթե նրանց չեն նշել: Այդ դեպքում նրանց կառաջարկվի նշել, բողոքել կամ կապ հաստատել լուսանկարը հրապարակած օգտատիրոջ հետ կամ էլ թողնել այնպես, ինչպես կա:
Գործառույթը կաշխատի միայն նոր տեղադրվող լուսանկարների, այդ թվում նաև պրոֆիլի լուսանկարների հետ: Գործառույթը կգործի բոլոր երկրներում, բացի Կանադայից և Եվրոմիության երկրներից, որտեղ անձնական տվյալների պաշտպանության մասին տեղական օրենսդրությունն սահմանափակում է անձի ճանաչման համակարգերի կիրառումը:
Facebook-ի նոր գործիքը կօգնի պայքարել կեղծ հաշիվների դեմ, ինչպես նաև կբարելավի լուսանկարներին տեքստային գրություն կցելու գործառույթի աշխատանքը: