Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին բացահայտել է Պորոշենկոյին ուղղված նամակի բովանդակությունը

12:25, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին բացահայտել է Պորոշենկոյին ուղղված նամակի բովանդակությունը

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հաստատել է, որ կալանքից ազատվելուց հետո նամակ է փոխանցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, հաղորդում է ZIK-ը:

Պորոշենկոյի իմպիչմենթի համար ցույցեր կազմակերպած քաղաքական գործչի խոսքով՝ նա «արել է այն, ինչ անում են հաղթողները, ովքեր վստահ են իրենց իրավացիության մեջ»:

«Ես նրան ասացի. «Դուք ինձ սխալ եք մեղադրում: Դուք չեք կարող չիմանալ, որ ինձ համար վիրավորանք է ինձ ռուսական գործակալ անվանելը»: Ինձ ասացին, որ մի քանի օրից նախագահը պատրաստ է հանդիպում անցկացնել: Սակայն ես պատասխանեցի, որ այդպես չի լինի: Ես այն մարդը չեմ, ով հետևի դռնից ինչ-որ տեղ կմտնի»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին նաև հայտնել է, որ Պորոշենկոյի հետ ուղիղ երկխոսություն է պահանջում:

«Նրանք պետք է վերադարձնեն գողացվածը, սակայն անցումը պետք է խաղաղ լինի»,- հավելել է քաղաքական գործիչը:

6002 | 0
Facebook