Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում կինը ԴԱԻՇ-ին օգնելու համար բիթքոին է օգտագործել

16:30, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում կինը ԴԱԻՇ-ին օգնելու համար բիթքոին է օգտագործել

Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ, ով զբաղվել է բիթքոինի և այլ ծպտյալ արժույթների լվացմամբ, իսկ ստացված գումարն ուղարկել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, հաղորդում է BBC-ն:

27-ամյա Զուբիա Շահնազը մեղադրվում է նաև բանկային խաբեությունների և փողերի լվացման համար: Նա կալանքի տակ է գտնվում, գրավի դիմաց ազատ արձակումը նրան մերժել են:

Զուբիա Շահնազը ծնվել է Պակիստանում: ԱՄՆ-ում նա որպես լաբորանտ է աշխատել:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա խաբեությամբ բանկից 85 հազար դոլար է ստացել, որպեսզի համացանցում բիթքոին գնի:

Բիթքոինը վիրտուալ արժույթ է: Չնայած այն վճարման օրինական միջոց չի համարվում՝ այս տարի այդ արժույթի փոխարժեքը կտրուկ աճել է: Հանցավոր խմբավորումները բիթքոինն օգտագործում են փող լվանալու նպատակով:

10778 | 0
Facebook