«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո սպառնալիքներով հաղորդագրություններ է տարածել, հաղորդում է Associated Press-ը:
Խմբավորումն սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի օբյեկտների ուղղությամբ:
Ավելի վաղ իսլամական երկրների ղեկավարությունները կոշտ քննադատության էին արժանացրել ԱՄՆ նախագահին: Թրամփի որոշման դեմ էին հանդես եկել ԵՄ-ն, Հռոմի պապն ու եվրոպական մի շարք երկրների իշխանություններ: Պաղեստինն ի պատասխան այդ որոշման՝ անկարգություններ էր սկսել երկրում: