Աշխարհում ամենահայտնի սոցցանցը մտադիր է գումար վաստակել գովազդի միջոցով և պատրաստ է հրաժարվել նախկին սկզբունքներից:
Մոտ ժամանակները սոցցանցում տեսանյութերը կսկսվեն գովազդով, հաղորդում է Adage-ն:
Երկար ժամանակ Facebook-ն ու դրա հիմնադիրը դեմ էին տեսանյութերից առաջ գովազդի տեղադրմանը: Դեռևս հուլիսին Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ դա հակասում է ընկերության սկզբունքներին:
Adage-ի փորձագետների կարծիքով՝ Ցուկերբերգն այդպիսով մտադիր է նոր վիդեոկոնտենտ ստեղծողների ներգրավվել և բարձրացնել տեսահոլովակների ժամանակացույցը, որպեսզի ավելի շատ գումար վաստակի գովազդի միջոցով: